Աշխարհ

24.04.2017 16:10


Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսական ու Նոր Նախիջևանի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Նեսիսյանը ապրիլի 24-ին ծաղիկներ են դրել Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Սուրբ պայծառակերպություն մայր տաճարում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, պատարագ է տեղի ունեցել։

Միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ և հայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Սանկ Պետերբուրգում էլ Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ հայ հոգեւորականության ներկայացուցիչներն այսօր ծաղիկներ են դրել Կոմիտասի հուշարձանին։

Միջոցառմանը մասնակցել են հյուպատոսարանի դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում բնակվող հայեր։

Այս խորագրի վերջին նյութերը