Աշխարհ

25.04.2017 08:22


Առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել

Առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել

Ապրիլի 23-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ Թարթառի շրջանի (Մարտակերտի դիմաց) զորամասերից մեկի զինծառայող Էլսևեր Իբաևը (Elsevər İbayev): razm.info-ն գրում է, որ այս մասին ապրիլի 24-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV կայքը:

Զինծառայողն Ադրբեջանի Սաբիրաբադ շրջանի Խելֆելի գյուղից էր: Ըստ լրատվամիջոցի՝ Խելֆելի գյուղի գյուղապետ Ալիշ Ալիևը հայտնել է, որ պարզ չէ, թե ինչի արդյունքում է սպանվել զինծառայողը:

Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը ծնվել է 1997-ին, և այս տարվա հուլիսի մեկին վերջանալու էր նրա պարտադիր զինվորական ծառայությունը:

Նշենք, որ բաց աղբյուրներից 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 24 սպանված զինծառայողի ինքնություն է հայտնի դարձել։

Այս խորագրի վերջին նյութերը