Աշխարհ

25.04.2017 09:22


Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Ապրիլի 24-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Օլեգ Գլադկովսկին այցելել է Ադրբեջան և հանդիպել այդ երկրի փոխվարչապետ Յագուբ Էյուբովին, ով կարգավորում է Ադրբեջանի ռազմարդյունաբերական ոլորտը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ուկրաինական գերատեսչության կայքը:

Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր: Օլեգ Գլադկովսկին ադրբեջանցի պաշտոնյայի հետ հանդիպմանը նշել է, որ կողմերը «կարող են զարգացնել համակործակցությունը ռազմական արդյունաբերության, մասնավորապես՝ ավիաշինության ոլորտում»:

Ուկրաինացի պաշտոնյան մասնավորապես ասել է, որ «կողմերը ունեն բոլոր հնարավորությունները թե՛ ներքին շուկաների, թե՛ արտահանման նպատակով համատեղ նախագծեր իրականացնելու համար»:

Հիշեցնենք, որ 2015 թ. մայիսին «Ադրբեջանական ավիաուղիներ» քաղաքացիական ընկերությունը և ուկրաինական «Անտոնովը» ստորագրել էին Ադրբեջանին 10 միավոր Ան-178 ռազմական բեռնատար ինքնաթիռ մատակարարելու պայմանագիր: Սակայն մինչ օրս պայմանագրով նախատեսված ինքնաթիռների հավաքման գործընթացը չի ավարտվել:

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ 2018 թ. պայմանագրով նախատեսված առաջին երկու ինքնաթիռները ստանալուց հետո, մնացած ինքնաթիռները նախատեսվում է արտադրել Ադրբեջանում։ Սակայն «Անտոնովի» նախագահ Միխայիլ Գվոզդևը 2016 թ. հայտնել էր, որ խոսքը միայն հավաքման մասին է, և որևէ տեխնոլոգիա Ադրբեջանին չի փոխանցվելու:

Ավելացնենք նաև, որ 2016 թ. նոյեմբերին ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության նախկին նախագահ և գլխավոր կոնստրուկտոր Դմիտրի Կիվան հայտարարել էր, որ «Անտոնովում» իր պաշտոնի վերացնելուց հետո տեղափոխվել է Բաքու՝ «Ադրբեջանի ինքնաթիռաշինական արդյունաբերության ստեղծման» ուղղությամբ աշխատելու նպատակով: Սակայն հետագայում այս հարցի հետ կապված այլ տեղեկություններ չտարածվեցին:


Այս խորագրի վերջին նյութերը