Աշխարհ

27.04.2017 12:12


Ադրբեջանը զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից (տեսանյութ)

Ադրբեջանը զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից (տեսանյութ)

Ապրիլի 26-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ: razm.info–ն գրում է, որ հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում:

Կից զետեղված է նաև տեսանյութ, ըստ որի՝ փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են:

Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ:

Նշենք, որ նախկինում՝ 2007-2008 թվականներին, Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը