Աշխարհ

27.04.2017 20:33


Լրագրողները դասախոսին նորաձևության աստղի հետ են շփոթել, և դա կտրուկ փոխել է իր կյանքը (ֆոտոշարք)

Լրագրողները դասախոսին նորաձևության աստղի հետ են շփոթել, և դա կտրուկ փոխել է իր կյանքը (ֆոտոշարք)

ԱՄՆ Նյու Յորքում բնակվում է Ֆորդեմի համալսարանի դասախոս, 63-ամյա Լին Սլեյթերը, ով կարող է հստակ ասել՝ երբ է իր կյանքը կտրուկ փոխվել։ Մի քանի տարի առաջ Լինքոլն կենտրոնի մոտակայքում, որտեղ ընթանում էին Բարձր նորաձևության շաբաթվա ցուցադրությունները, Սլեյթերը սպասում էր իր ընկերուհուն։ Նույն վայրում գտնվող լուսանկարիչները մտածել են, որ գեղեցիկ հագուստով կինը նորաձևության աշխարհի առաջին դեմքերից է, և սկսել են նկարել նրան, իսկ լրագրողները փորձել են հարցազրույց վերցնել։

Սլեյթերին, ում միշտ հետաքրքրել է նորաձևությունը, այնքան է դուր եկել այդ ամենը, որ նա որոշել է նորաձևության բլոգ բացել, որն անվանել է «Iconaaccidental»՝ պատահական կուռք։

Թեև Սլեյթերը շարունակում է դասավանդել համալսարանում, նա շատ ակտիվ զբաղվում է նորաձևությամբ։ Նորաձևության տարբեր ամսագրեր պարբերաբար հրավիրում են նրան նկարահանումների, իսկ այնպիսի բրենդներ, ինչպիսիք են, օրինակ, «Uniqlo»-ն, «Refinery29»-ը և «Mango»-ն, տարատեսակ համատեղ պրոյեկտներ են իրականացնում նորաձև կնոջ հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը