Աշխարհ

27.04.2017 18:58


Թուրքական «Galatasaray» ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով

Թուրքական «Galatasaray» ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով

Հայաստանի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի անունը հայտնվել է թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբի տրասնֆերային ցուցակում:

Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»–ը՝ «Fotospor»–ին հղումով։

Նշվում է, որ «Galatasaray»-ը փոխարինող է փնտրում պորտուգալացի ֆուտբոլիստ Բրումային, որը պատրաստվում է հեռանալ թուրքական ակումբից:

Նշվում է, որ Բիչախչյանը խոստումնալից ապագա ունեցող երիտասարդ է, որին «Galatasaray»-ի սկաուտները բացահայտել են Եվրոպայի` մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերի ժամանակ և հոկտեմբերից հետևում են նրա խաղերին: Թուրքական կայքը հայ ֆուտբոլիստի խաղաոճը նմանեցրել է բելգիացի Քևին դե Բրույնեի ոճին:

Այս խորագրի վերջին նյութերը