Աշխարհ

27.04.2017 21:50


Բիկինիի հատվածը սափրելու պատճառով կինը գրեթե զրկվել է ոտքերից (18+, ամուր նյարդերով մարդկանց համար)

Բիկինիի հատվածը սափրելու պատճառով կինը գրեթե զրկվել է ոտքերից (18+, ամուր նյարդերով մարդկանց համար)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդ քաղաքում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Metro»-ն, 44-ամյա Դանա Սեդջեվիքը համարյա կորցրել է իր ոտքերը և 9 օր կոմայի մեջ անցկացրել բիկինիի հատվածը սափրելու պատճառով։

Լրագրողների հետ զրույցում կինը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ նա սափրել է բիկինիի հատվածը նոր գնած ածելիով։ Սափրվելուց հետո Դանան նկատել է փոքր բշտիկ, որից արյուն էր գալիս։ Սակայն կինն առանձնակի ուշադրություն չի դարձրել այդ խնդրին։

Երկու օր անց, երբ նա սկսել է գլխապտույտից ու սրտխառնոցից տառապել, դիմել է բժշկի, որը նրան հակաբիոտիկներ է նշանակել։ Նույն օրը երեկոյան Դանայի 18-ամյա դուստրը՝ Մեգանը, հայտնաբերել է մորն իր անկողնում՝ ոտքերը արյունահոսող բշտիկներով պատված։

Պարզվել է, որ կինը վարակվել է գիշատիչ մանրէով, որը վնասում է փափուկ հյուսվածքները։

Կնոջը շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատության ընթացքում նրա մոտ զարգացել է սեպսիս, և բժիշկները հայտնել են հարազատներին, որ Դանայի՝ ողջ մնալու հավանականությունը կազմում է մոտ 30 տոկոս, իսկ նրա սիրտը կանգ է առել 4 անգամ։ Որպեսզի հնարավոր լինի փրկել երեք երեխաների մոր կյանքը, բժիշկը ստիպված է եղել արհեստական կոմայի դիմել։

«Երբ ինն օր անց ես ուշքի եկա, պարզեցի, որ իմ ոտքերը վիրակապված են։ Մտածեցի, որ ավտովթարի եմ հանդիպել։ Ես չէի հիշում՝ ինչ է տեղի ունեցել», - պատմել է Դանան։

«Բժիշկն ինձ հիշեցրեց սափրվելու մասին և ասաց, որ ես ուղղակի հաջողակ մարդ եմ, որ հնարավոր է եղել փրկել իմ կյանքը», - ասաց Դանան։

Ոտքերը փրկելու համար կնոջը 21 անգամ վիրահատել են։

«Ես այլևս չեմ զգում, որ դա իմ սեփական մարմինն է, սակայն ամուսնուս՝ Մեթյուի աջակցության շնորհիվ ես սկսել եմ ընկալել իմ սպիները որպես հիշատակ այն բանի, թե որքան խիզախ եմ ես եղել և որքան հաջողակ, որ կարողացել եմ ողջ մնալ»։

7or.am

Woman's bikini shave went horribly wrong

Woman's bikini shave went horribly wrong

Woman's bikini shave went horribly wrong

Woman's bikini shave went horribly wrong

Woman's bikini shave went horribly wrong

Woman's bikini shave went horribly wrong

Այս խորագրի վերջին նյութերը