Աշխարհ

27.04.2017 17:00


Թուրքիայում գտնված ռուս գեներալի դագաղից անհետացել է ադամանդներով զարդարված թուրը (տեսանյութ)

Թուրքիայում գտնված ռուս գեներալի դագաղից անհետացել է ադամանդներով զարդարված թուրը (տեսանյութ)

Ոստիկաններն ու պատմաբանները մանրակրիտ կերպով ուսումնասիրում են թուրք շինարարների կողմից Արդահանում հայտնաբերված գտածոն՝ խաչի պատկերով դագաղը, որում տղամարդու աճյուն է եղել։ Հնագետներն այն արդեն ցնցող են անվանել։

Գտածոն թվագրվում է XIX դարով. մասնագետները ենթադրում են, որ գտնվածը 140 տարի առաջ այդ վայրերում կռված ռուս գեներալ է եղել։ Ռուս դիվանագետներն արդեն փորձում են պայմանավորվել իրենց թուրք գործընկերների հետ դագաղը գեներալի հետ Ռուսաստան տեղափոխելու համար։

Ռուս պատմաբանները ենթադրում են, որ գեներալը թաղվել է այն ժամանակ, երբ Արդահանը ռուս–թուրքական պատերազմի արդյունքում մտել է Ռուսական կայսրության կազմ։

Նշվում է նաև, որ գեներալը պետք է թաղված լիներ ադամանդներով զարդարված թրով, որը որպես պարգև ստացել էր մահվանից կարճ ժամանակ առաջ և միշտ կրում էր այն։ Սակայն հնագետները չեն գտել թանկարժեք զենքը։

Մանրամասն՝ «ntv.ru»–ի տեսանյութում

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը