Աշխարհ

28.04.2017 07:37


10 ֆուտբոլիստով՝ ոչ-ոքի․ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

10 ֆուտբոլիստով՝ ոչ-ոքի․ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի հետաձգված 26–րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ առանց դարպասի գրավմամբ:

Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը․ նա փոխարինվել է 85-րդ րոպեին: Իսկ 84-րդ րոպեին դաշտից հեռացվել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին․ մեկ րոպեի ընթացքում երկու անգամ զգուշացվել էր:

Ավելացված ժամանակի առաջին րոպեին Գաբրիել Ժեզուսը գրավել է Դավիդ Դե Խեայի դարպասը, բայց մրցավարն արձանագրել է՝ խաղից դուրս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը