Աշխարհ

28.04.2017 10:50


Օբաման երդմնակալությունից հետո առաջին անգամ քննադատել է Թրամփին

Օբաման երդմնակալությունից հետո առաջին անգամ քննադատել է Թրամփին

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման իր իրավահաջորդի երդմնակալությունից հետո առաջին անգամ քննադատել է նրան։ Ավելի վաղ իր հայտարարություններում նա երբեք չէր հիշատակում Դոլնադ Թրամփին։

TMZ–ի փոխանցմամբ՝ պատմաբանի հետ զրույցի ժամանակ հարցին՝ ինչպես է Օբաման հաղթահարում «հիասթափեցնող պահերը», Սպիտակ տան նախկին ղեկավարը պատասխանել է՝ «Թվիթթեր» չի մտնում՝ այդկերպ ակնարկելով ներկայիս նախագահի յուրահատկությունը՝ հաճախակի մեկնաբանել տեղի ունեցողն իր միկրոբլոգում։

«Նախ և առաջ ես չէի գրանցվել «Թվիթթերում»»,–ասել է Օբաման։

«The Post»–ի փոխանցմամբ՝ պատմաբանի հետ ավելի քան մեկուկես ժամվա զրույցի համար Օբաման 400 հազ դոլար է ստացել։ Ներկա է եղել նաև ամերիկյան «Vogue»–ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը