Աշխարհ

28.04.2017 10:40


Միջադեպ ԱՄՆ և Իրանի նավերի միջև Պարսից ծոցում

Միջադեպ ԱՄՆ և Իրանի նավերի միջև Պարսից ծոցում

Պարսից ծոցում ամերիկյան USS Mahan ականակիր նավը վտանգավոր հեռավորությամբ մոտեցել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) արագընթաց նավին։ razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է ամերիկյան FoxNews լրատվակայքը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաների։

Իրանական նավը գտնվել է 1000մ հեռավորության վրա։ Բախումից խուսափելու համար ամերիկյան նավը փոխել է ուղղությունը, վտանգի ազդանշան հնչեցրել, այնուհետև արձակել ազդանշանային հրթիռներ և պատրաստության վիճակի բերել սպառազինությունը։ Իրանական կողմը ազդանշաններ չի տվել։

Միջադեպի առնչությամբ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում մասնավորապես նշել է. «Մեր ռազմածովային ուժերը Պարսից ծոցում են գործում, ոչ թե Մեքսիկական ծոցում։ Հարցն այստեղ այն է, թե ի՞նչ են անում ամերիկյան նավերը իրենց հայրենիքից 7500 մղոն հեռավորության վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը