Աշխարհ

28.04.2017 12:05


Թուրք-քրդական զինված բախում Վանում. կան վիրավորներ և զոհ

Թուրք-քրդական զինված բախում Վանում. կան վիրավորներ և զոհ

Վան նահանգի Էրջիշ շրջանում անվտանգության ուժերի և «Քրդստանի բանվորական կուսակցության» զինյալների միջև բախում է տեղի ունեցել:

Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ միջադեպի հետևանքով թուրքական կողմն ունի մեկ զոհ, երեք վիրավոր. փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև բախումը տեղի է ունեցել նախօրեին՝ ուշ երեկոյան: Վիրավորներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է Վանի հիվանդանոց: Տարածաշրջանում ձեռնարկվել են գործողություններ՝ PKK-ի զինյալներին հայտնաբերելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը