Աշխարհ

28.04.2017 21:55


Համացանցում հայտնված լուսանկարը սարսափեցրել է շատերին (լուսանկար)

Համացանցում հայտնված լուսանկարը սարսափեցրել է շատերին (լուսանկար)

Ուշագրավ լուսանկար է հայտնվել համացանցում, որը բավականին լայն տարածում է գտել: Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, համացանցի օգտատեր Էնդին իր ընկերուհու հետ սելֆի է հրապարակել, որը մեծ աձագանք է գտել այն բանի պատճառով, որ լուսանկարում պատկերված աղջկա դեմքը արտացոլվել է հայելիում այն պարագայում, երբ նա հայելուն մեջքով է կանգնած եղել:

«Սիրում եմ իմ ընկերուհուն անգամ այն պարագայում, երբ նա երկերեսանի է», - մեկնաբանել է լուսանկարը Էնդին:

Շատերը չեն հասկացել կատակը՝ կարծիք հայտնելով, որ աղջիկը վհուկ է կամ կապ ունի մութ ուժերի հետ:
Բանն այն է, որ «gemini» բառն անգլերենում տարբեր իմաստներ ունի: Բացի «երկերեսանի» իմաստից՝ այն օգտագործվում է կենդանակերպի երրորդ նշանի՝ Երկվորյակների համար:

Օգտատերերից մեկը նկատել է դա և նշել, որ դա շատ հաջող «Ֆոտոշոփ» է:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը