Աշխարհ

29.04.2017 10:03


Ադրբեջանում կուրսանտները հրետանային վարժանքներ են անցկացրել (լուսանկար)

Ադրբեջանում կուրսանտները հրետանային վարժանքներ են անցկացրել (լուսանկար)

Ապրիլի 28-ին Հեյդարի Ալիևի անվան Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցի 4-րդ կուրսի կուրսանտները հրետանային կայանքներից մարտական կրակ վարելու վարժանքներ են անցկացրել: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Վարժանքների հիմնական նպատակն է ստուգել ուսումնական տարվա ընթացքում կուրսանտների ստացած տեսական գիտելիքների և հմտությունների գործնական կիրառումը մարտական պայմաններին մոտեցված իրավիճակներում:

Վարժանքների ժամանակ ռազմական դպրոցի կուրսանտները կրակել են 122 մմ-ոց Դ-30 հաուբիցներով: Բացի այդ, կուրսանտները տարբեր հեռավարությունների վրա գտնվող շարժվող և անշարժ թիրախների ոչնչացման նորմատիվներ են կատարել:

Ապրիլի 27-ին «զորքերի մարտունակության ստուգման» հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվել նաև Նախիջևանում: Զորավարժությանը ներգրավվել են Նախիջևանի առողջապահության նախարարության, զորակոչի պետական ծառայության և առանձին համազորային բանակի անձնակազմեր:

Այս խորագրի վերջին նյութերը