Աշխարհ

30.04.2017 19:36


«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սուոնսի»` 1:1 (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սուոնսի»` 1:1 (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունել է «Սուոնսիին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1:

«Կարմիր սատանաների» մեկնարկային կազմն էր՝ Դե Խեա, Յանգ, Բայի, Բլինդ, Շոու, Կարիկ, Էրերա, Լինգարդ, Ռունի, Մարսիալ, Ռեշֆորդ։

Պահեստայինները՝ Ռոմերո, Դարմիան, Տուանզեբե, Վալենսիա, Մատա, Մխիթարյան։

Հաշիվը բացվել է առաջին խաղակեսի վերջնամասում․ մրցավարը նշանակել է 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրել է Ուեյն Ռունին:

Պատասխան գնդակը խփվել է 79-րդ րոպեին՝ Գիլֆի Սիգուրդսոնի կողմից:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 80-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սուոնսի»` 1:1

Գոլերը` Ռունի (45+3, 11 մետրանոց) - Սիգուրդսոն (79)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանելով այս խաղը՝ նշել է․

«Կորցրեցինք ֆուտբոլիստների և կորցրեցինք միավորներ, այսօր վատ օր էր: Հոգնած և հյուծված տեսք չունեինք, սակայն հյուծված էինք և հոգնած: Սա ապրիլին անցկացրած մեր 9-րդ հանդիպումն էր, դա մարդկանց համար չէ: Մեր թիմը կրճատվել է 22-ից 13-14 ֆուտբոլիստների, ովքեր հոգնել են: Լինգարդը և Յանգն ավելի վտանգավոր էին, քանի որ նախորդ խաղը բաց էին թողել: Գոհ եմ խաղացողներից, չեմ պատրաստվում քննադատել նրանց»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը