Աշխարհ

01.05.2017 11:08


Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածների հետևանքով

Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածների հետևանքով

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայում միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 14 խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնում է «lenta.ru»-ն:

Ավիահարվածները հասցվել են Ռաքքա և Տաբկա քաղաքներին: Տաբկայում զոհվել է 8 մարդ, նրանցից հինգը մեկ ընտանիքի անդամ են եղել:

Այս երկու քաղաքներն էլ գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը