Աշխարհ

01.05.2017 12:49


Կալիֆորնիայում բեռնատարը մխրճվել է բնակելի շենքի մեջ․ կան տուժածներ (տեսանյութ)

Կալիֆորնիայում բեռնատարը մխրճվել է բնակելի շենքի մեջ․ կան տուժածներ (տեսանյութ)

Կալիֆորնիայում բեռնատարը մխրճվել է բնակելի տան մեջ և քարուքանդ արել բետոնե պատը։ Մի ամբողջ ընտանիք հրաշքով է փրկվել մահից։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։

NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փլատակների տակ է մնացել մի կին՝ երեք երեխաների հետ։ Մինչ փրկարարների հասնելը՝ նրանց հաջողվել է ինքնուրույն դուրս գալ փլատակների տակից։ Նրանք, ինչպես նաև բնակելի շենքից ևս 16 մարդ հոսպիտաացվել են։

Ոստիկանները պարզում են դեպքի մանրամասները։ Նրանց խոսքով՝ բեռնատարի վարորդը չի գերազանցել արագությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը