Կարծիք

02.05.2017 08:11


Ինչու օսմանցիները վերացրեցին ենիչերիների միաբանությունը

Ինչու օսմանցիները վերացրեցին ենիչերիների միաբանությունը

Օսմանցիները խաչակիրների նմանությամբ ստեղծեցին Ենիչերիների զորագնդերը, որոնց մասին մենք ոչ այնքան ճիշտ պատկերացում ունենք:
Սկզբնական շրջանում 7-14 տարեկան քրիստոնյաների տղաներին էր հավաքագրում այդ ռազմական կրոնական միաբանությունը, սակայն հետագայում երբեմն մինչև 20 տարեկաններին ու որոշ ժամանակ հետո միայն գյուղական շրջանների ուղղափառ հույն քրիստոնյաներին, ու դա մեծ պատիվ էր համարվում այդ տղաների ընտանիքների համար, որովհետև նրանք հետագայում ֆինանսապես օգնում էին իրենց ընտանիքներին: Շատ ենիչերիներ կարողանում էին հաջողության հասնել պետական ասպարեզում:
Ստամբուլի հույն տղաներին Ենիչերների միաբանության մեջ չէին ներգրավում, որպեսզի նրանք կոռուպցիոն հարաբերությունների մեջ չմտնեին իրենց ազգականների հետ:
Սուլեյման Փառահեղ սուլթանի ժամանակ Ստամբուլի հույները մեծ հանրահավաքներ և երթեր էին կազմակերպել` հույն հոգևորականների գլխավորությամբ և պահանջում էին, որ իրենց որդիներին էլ դարձնեն ենիչերներ: Սուլեյմանը ստիպված էր համաձայնվել նրանց հետ:
Հետաքրքիր է նաև Բոսնիայի մուսուլմանների (նախկին պավլիկյանների` բոգոմիլների) իսլամ ընդունելու պայմանը: Նրանք դիմել էին սուլթանին, որ իրենք իսլամ կընդունեն, եթե սուլթանը համաձայնվի, որ իրենց տղաներին նույնպես ենիչերներ դառնալու իրավունք տրվի: Իսկ իրենք ինքնակամ ցանկացել են իսլամ ընդունել, որովհետև կաթոլիկ Եվրոպան, մինչև թուրքերի գալն, այնպիսի անմարդկային ձևերով էր իրենց հալածում` որպես աղանդավորների ու ստիպում դառնալ կաթոլիկ, որ առհասարակ քրիստոնեության դեմ ատելությամբ էին լցվել: Սուլթանը բավարարել է իրենց պահանջը և հույներից բացի ենիչեր դառնալու արտոնությունից Բոսնիայի մուսուլմաններն էլ էին սկսել օգտվել:
Իսկ հիմա ամենահետաքրքիրը, թե ինչու կազմալուծեցին ենիչերներին: Իհարկե, ենիչերիները մի քանի ապստամբություն էին բարձրացրել, ու արդեն իրենք էին փորձում որոշել, թե ով կարող է դառնալ սուլթան, սակայն ամենասկզբունքային խնդիրն այլ էր:
Ենիչերները շիաական միաբանություն էին, և երբ Սեֆևիները շիաականության միջոցով հակադրվեցին օսմանյան խալիֆներին և դրա շնորհիվ կարողացան վերականգնել (մոտ 7 դար հետո) միասնական Իրանը, նրանց մեջ սկսվեց կրոնական դաժանագույն պատերազմը: Իրանում սունիներին էին բնաջնջում, օսմանցիները` շիաականներին, և հենց այդ ժամանակ ենիչերները լինելով շիաական միաբանություն, մի քանի անգամ հրաժարվեցին կռվել Իրանի իրենց հավատակիցների դեմ: Դա վերջին կաթիլն էր, որը օսմանցիներին ստիպեց վերացնել այդ ինստիտուտը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը