Աշխարհ

02.05.2017 10:05


«Ես զբաղված եմ». Դուտերտեն մերժել է Թրամփի հրավերը

«Ես զբաղված եմ». Դուտերտեն մերժել է Թրամփի հրավերը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատասխանել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի անսպասելի հրավերին։ Այս մասին հայտնում է «Yahoo News»–ը։

«Ես զբաղված եմ։ Չեմ կարող հստակ խոստում տալ։ Ես պետք է Ռուսաստան գնամ, Իսրայել»,–ասել է ֆիլիպինցի առաջնորդը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թրամփը «բարեկամական զրույցի» ընթացքում նրան Սպիտակ տուն էր հրավիրել՝ առանց Պետդեպի և ԱԽ–ի հետ խորհրդակցելու, որոնց անհանգստացրել էր այդ փաստը։ Վերջինները դատապարտում են Դուտերտեի վարած քաղաքականությունը, բազմաթիվ մահապատիժները նրա իշխանության օրոք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը