Աշխարհ

02.05.2017 18:31


Մեծ Բրիտանիայում գտել են Նապոլեոնի ձիու կորած սմբակը

Մեծ Բրիտանիայում գտել են Նապոլեոնի ձիու կորած սմբակը

Մեծ Բրիտանիայի ֆերմերային տանը հայտնաբերել են Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ձիուն՝ Մարենգոյին պատկանող սմբակը։ Մարենգոն որպես ավար տեղափոխվել էր Անգլիա 1815թ․ Վաթերլոոյի ճակատամարտում Նապոլեոնի պարտությունից հետո․ ձիու նոր տերը դարձել էր բրիտանացի սպա Ուիլյամ Անգերստեյնը։

Ձիու սատկելուց հետո սպան նրա առջևի երկու սմբակներից ծխախոտ պահելու տուփեր է սարքել։ Մեկն Անգերստեյնը նվիրել է զինվորականներին, իսկ մյուսը մնացել է նրա ընտանիքում և երկար տարիներ համարվում էր կորած։ Այս մասին հայտնում է «Times»-ը։

Կորած սմբակը հայտնաբերվել է սպային պատկանող տան խոհանոցի պահարանի խորքում։ Դրա իսկությունը հաստատվել է ԴՆԹ անալիզի օգնությամբ։

Մարենգոյի կմախքն՝ առանց առջևի սմբակների, այժմ ցուցադրված է լոնդոնյան Չելսի շրջանի Բանակի ազգային թանգարանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը