Աշխարհ

02.05.2017 11:15


ՉԼ կիսաեզրափակիչ. «Ռեալ»–«Ատլետիկո»

ՉԼ կիսաեզրափակիչ. «Ռեալ»–«Ատլետիկո»

Այսօր «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին դիմակայությունը մադրիդյան «Ռեալի» ու «Ատլետիկոյի» միջև։

Ակումբներն արդեն չորրորդ մրցաշրջան շարունակ հանդիպում են մրցաշարի փլեյ–օֆֆում, 2 անգամ խաղացել են եզրափակչում՝ 2014–ին և 2016–ին, և 2 անգամ էլ հաղթել են «սերուցքայինները»։

Փլեյ–օֆֆի փուլում Զինեդին Զիդանի ակումբը հաղթել է իտալական «Նապոլիին» (3:1 և 3:1) և մյունխենյան «Բավարիային» (2:1 և 4:2), իսկ Դիեգո Սիմեոնեի սաները՝ գերմանական «Բայերին» (4:2 և 0:0) և անգլիական «Լեսթերին» (1:0 և 1:1)։

Պատասխան հանդիպումը ծրագրված է մայիսի 10–ին «Ատլետիկոյի» հարկի տակ։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 22:45–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը