Աշխարհ

02.05.2017 12:20


ԱՄՆ ՀԴԲ-ի աշխատակցուհին մեկնել է Սիրիա ու ամուսնացել ԻՊ ահաբեկչի հետ (տեսանյութ)

ԱՄՆ ՀԴԲ-ի աշխատակցուհին մեկնել է Սիրիա ու ամուսնացել ԻՊ ահաբեկչի հետ (տեսանյութ)

ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի աշխատակցուհին մեկնել է Սիրիա ու ամուսնացել ահաբեկչի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը: Ուշագրավ է, որ թարգմանչուհի Դանիելա Գրինին հանձնարարվել էր մասնակցել «Իսլամական պետության» գրոհայինի նկատմամբ հետաքննությանը։

Նշվում է, որ կինը ՀԴԲ ղեկավարությանը չի ասել, թե ուր է մեկնում, ամուսնուն՝ Դենիս Կասպերտին էլ նախազգուշացրել է հետաքննության մասին: Այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։

Սակայն մի քանի շաբաթ անց Գրինը վերադարձել է ԱՄՆ, խոստովանել, որ սխալ է թույլ տվել։ Նրան կանալանավորել են և դատապարտել երկու տարվա ազատազրկման:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 39-ամյա Կասպերտը ոչնչացվել է Սիրիայում հրթիռակոծման ժամանակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը