Աշխարհ

02.05.2017 16:32


«Atlantico»-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին․ «Մանչեսթեր Յունայթեդի» հայ հրաշագործը

«Atlantico»-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին․ «Մանչեսթեր Յունայթեդի» հայ հրաշագործը

Իսպանական «Atlantico» պարբերականը ««Մանչեսթեր Յունայթեդի» հայ հրաշագործը» խորագրով հոդված է հրապարակել անգլիական ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անցած ուղու մասին:

Հոդվածում ասվում է, որ Մխիթարյանի ներդրումը Եվրոպայի լիգայում որոշիչ նշանակություն է ունեցել: Նաև հիշեցվել է, որ 20 տարեկանում նա «Փյունիկից» տեղափոխվել է «Մետալուրգ», հետո՝ «Շախտյոր»: 2013թ․ Դորտմունդի «Բորուսիան» Մխիթարյանի համար վճարել է 27,5 մլն եվրո: Գերմանական ակումբում Մխիթարյանը մասնակցել է 140 պաշտոնական հանդիպման` դառնալով 41 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ: 2016թ․ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 42 մլն եվրո։

Նաև նշվում է, որ անգլիական ակումբում ֆուտբոլիստը կարողացավ ցույց տալ իր տաղանդը, բայց մինչ այդ նա ստիպված էր վաստակել Մոուրինյոյի վստահությունը, ով պահանջում էր ավելին:

Հայ ֆուտբոլիստը մինչ օրս մասնակցել է ակումբի 35 հանդիպման` խփելով 10 գոլ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը