Աշխարհ

03.05.2017 08:26


«Ռեալ»-«Աթլետիկո»․ Ռոնալդուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Ռեալ»-«Աթլետիկո»․ Ռոնալդուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին դիմակայությունը մադրիդյան «Ռեալի» և «Ատլետիկոյի» միջև։

«Մադրիդյան դերբին» ավարտվել է 3:0 հաշվով։ Տանտերերի վստահ հաղթանակը հեթ-տրիկով ապահովել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Հաշիվը բացվել է 10-րդ րոպեին: Մյուս երկու գոլերը՝ 73-րդ և 86-րդ րոպեներին:

Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 10-ին:

Իսկ մայիսի 3-ին կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնեն «Մոնակոն» և «Յուվենտուսը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը