Աշխարհ

03.05.2017 09:48


Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է (տեսանյութ)

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մայիսի 3-ի գիշերը դադարեցրել է իր գործունեությունը։

Ինչպես հայտնում է «Life»-ը, երկրում խորհրդարանական ընտրությունները նախանշված են ընթացիկ տարվա հունիսի 8-ին։

Նաև հանդիպում է ծրագրվում վարչապետ Թերեզա Մեյի և Եղիսաբեթ II թագուհու միջև։

Ավելի վաղ Մեյը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները սահմանված ժամկետից երեք տարի շուտ են անցկացվում, քանի որ «Brexit»-ից հետո Բրիտանիան կայունության և որոշակիության կարիք ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը