Աշխարհ

03.05.2017 10:21


Այսօր Սոչիում հանդիպելու են Պուտինն ու Էրդողանը

Այսօր Սոչիում հանդիպելու են Պուտինն ու Էրդողանը

Մայիսի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Երկու երկրների ղեկավարները մտքեր կփոխանակեն երկկողմ հարաբերությունների համալիր հարցերի շուրջ, կքննարկեն տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Այս մասին հայտնում է «Россия 24»-ը։

Պուտինն ու Էրդողանը հատուկ ուշադրություն կդարձնեն Սիրիայի հարցին։

Օրակարգում են նաև ռազմատեխնիկական համագործակցությունը և ռուսական ցորենի արտահանումը Թուրքիա ու թուրքական բանջարեղենի ներկրումը Ռուսաստան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը