Աշխարհ

03.05.2017 10:25


Թիլլերսոնը «կառուցողական» է գնահատել Թրամփի ու Պուտինի հեռախոսազրույցը

Թիլլերսոնը «կառուցողական» է գնահատել Թրամփի ու Պուտինի հեռախոսազրույցը

Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը շատ կառուցողական հեռախոսազրույց են ունեցել։ «Associated Press»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը։

«Դա շատ կառուցողական հեռախոսազրույց էր… Շատ, շատ դրական խոսակցություն, կարծիքների հանգամանալի փոխանակություն... Տեսնենք՝ դրանից ինչ կստացվի»,- ասել է Թիլլերսոնը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք՝ Կրեմլից տեղեկացրել են, որ Պուտինը զսպվածության և լարվածության թուլացման կոչ է արել: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են կարգավորել համատեղ աշխատանքը՝ հիմնված խնդրի հիմնարար կարգավորման դիվանագիտական հանգուցալուծման վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը