Աշխարհ

03.05.2017 10:46


Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ. «Այաքս»–«Լիոն»

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ. «Այաքս»–«Լիոն»

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին դիմակայությունում այսօր կմրցեն հոլանդական «Այաքսն» ու ֆրանսիական «Լիոնը»։

Վերջին անգամ ակումբները հանդիպել էին 2011–ին՝ ՉԼ 2011/2012 խաղարկության խմբային փուլում։

«Այաքսը» հաղթել է Եվրոպայի լիգայի վերջին 6 տնային խաղերում։ Պետեր Բոշի սաները ուժեղ են գտնվել «Շալկեից», «Սելտայից», «Ստանդարդից»։

«Լիոնը» չնայած պարտվել է վերջին 3 խաղից 2–ը, սակայն կամային հատկանիշների շնորհիվ Բրունո Ժելեզիոյի սաները կարողացել են դուրս գալ հաջորդ փուլ։ Լիոնցիներն ուժեղ են գտնվել «Ռոմայից», «Բեշիքթաշից», «Ալկմաարից»։

Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 11–ին Լիոնում։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 20:45–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը