Աշխարհ

03.05.2017 11:59


Մխիթարյանը կարող է գերազանցել Ռոնալդուի ռեկորդը

Մխիթարյանը կարող է գերազանցել Ռոնալդուի ռեկորդը

Մայիսի 4–ին Եվրոպայի լիգայի առաջին կիսաեզրափակչի շրջանակներում կհանդիպեն «Սելտան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Express» պարբերականը հետաքրքիր փաստեր է հրապարակել հանդիպման նախաշեմին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե «կարմիր սատանաների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հաջողվի գոլ խփել արտագնա խաղում, նա կդառնա ակումբի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել 5 անընդմեջ արտագնա խաղում միջազգային մրցասպարեզում։

Այդկերպ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարող է գերազանցել այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Քրիշտիանու Ռոնալդուն, Դուայթ Յորքը և Ուեյն Ռունին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը