Աշխարհ

03.05.2017 18:50


Ամուսնալուծվելուց հետո առաջին անգամ Բրեդ Փիթը հայտնվել է ամսագրի շապկին (ֆոտոշարք)

Ամուսնալուծվելուց հետո առաջին անգամ Բրեդ Փիթը հայտնվել է ամսագրի շապկին (ֆոտոշարք)

Հոլիվուդյան 53–ամյա դերասան Բրեդ Փիթը, որն ամիսներ առաջ բաժանվել է Անջելինա Ջոլիից, հայտնվել է հեղինակավոր ամսագրերից մեկի շապկին։

«dailymail.co.uk»–ի փոխանցմամբ՝ Փիթը «զարդարել է» GQ–ի միանգամից երեք էջ։ Ամսագրում լույս կտեսնի նաև նրա առաջին հարցազրույցն ամուսնալուծությունից հետո՝ սիրո, կորստի, հայրության և առաջ շարժվելու մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զույգի 6 երեխաները նախորդ հանգստյան օրերին 7 ամսվա մեջ առաջին անգամ մնացել են Փիթի Լոս Անջելեսի տանը։ «In Touch Weekly»–ի փոխանցմամբ՝ նրանք ընթրել են միասին։ Նշվում է, որ Ջոլիի պարտադրանքով երեխաների հետ են եղել նաև դայակները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը