Աշխարհ

03.05.2017 14:35


Թուրքիայի սահմանին հուժկու պայթյուն է որոտացել. կան զոհեր

Թուրքիայի սահմանին հուժկու պայթյուն է որոտացել. կան զոհեր

Թուրքիայի Քիլիս քաղաքի դիմաց գտնվող սիրիական Ազազ շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler.com»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ազազի կենտրոնում ռումբերով բեռնավորված մեքենա է պայթեցվել: Հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 10 մարդ:

Նշվում է, որ Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիական ազատ բանակ» անվանումով զինված ընդդիմադիր խմբավորման հսկողության տակ գտնվող շրջանում տեղի ունեցած պայթյունը կազմակերպել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները:

Պայթյունից հետո Թուրքիայի սահմանի նշյալ հատվածում տագնապ է հայտարարվել:

Ահաբեկչության հետևանքով վիրավորվածների մի մասը տեղափոխվել է Թուրքիայի Քիլիս քաղաքի պետական հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը