Աշխարհ

04.05.2017 10:03


Սթիվեն Քինգ․ «Թրամփի հասանելիությունը միջուկային կոճակին իմ թրիլլերներից սարսափելի է»

Սթիվեն Քինգ․ «Թրամփի հասանելիությունը միջուկային կոճակին իմ թրիլլերներից սարսափելի է»

Թրիլլերներով և սարսափ ժանրի վեպերով հայտնի ամերիկացի գրող Սթիվեն Քինգն ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հասանելիությունը միջուկային կոճակին իր ցանկացած ստեղծագործությունից ավելի սարսափելի է համարում։ Այդ մասին նա գրել է իր «Twitter»-ում։

«Այն, որ այդ տղայի մատը կարմիր կոճակի վրա է, ավելի սարսափելի է ցանկացած սարսափ պատմությունից, որ ես գրել եմ։ Թրամփի առաջին 100 օրվա թվիթները պատկերել են բավականին հստակ դիմանկար. նա մարմնավորում է նարցիսական խանգարում ունեցող անձի դասագրքային օրինակ»,-նշել է Քինգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը