Աշխարհ

04.05.2017 10:55


Պայթյուն Իրանի քարածխի հանքում. կան զոհեր

Պայթյուն Իրանի քարածխի հանքում. կան զոհեր

Իրանի Գոլեստան նահանգի քարածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 35 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «France Presse»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ազադշահր քաղաքից ոչ հեռու:

Երկրի շտապ օգնության ծառայության ղեկավար Փիր Հոսեյն Քուլիվանդի խոսքով՝ փլատակների տակ առնվազն 90 մարդ է մնացել, 28 տուժած հոսպիտալացվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը