Աշխարհ

04.05.2017 11:00


Մահացել է սաուդյան արքայազն Մաշաալ բեն Աբդել Ազիզը

Մահացել է սաուդյան արքայազն Մաշաալ բեն Աբդել Ազիզը

Հիվանդության պատճառով Սաուդյան Արաբիայում մահացել է թագավորական ընտանիքի ամենաազդեցիկ անդամներից մեկը՝ 91-ամյա արքայազն Մաշաալ բեն Աբդել Ազիզը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

Կենդանության օրոք արքայազնը ղեկավարել է Հավատարմության ընտանեկան խորհուրդը, որը զբաղվում է սաուդյան թագավորական ընտանիքի գահաժառանգների հերթականության խնդրահարույց հարցով։

Ներկայումս Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքն ունի մոտ 25.000 անդամ, որից 7.000-ն արքայազն է:

Երկրում գահը ժառանգվում է «եղբորից եղբոր» սկզբունքով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը