Հարցազրույց

04.05.2017 15:46


Գագիկ Եգանյան․ «Հայաստանից տարեկան արտագաղթում է մինչև 30 հազար մարդ» (տեսանյութ)

Գագիկ Եգանյան․ «Հայաստանից տարեկան արտագաղթում է մինչև 30 հազար մարդ» (տեսանյութ)

2002 թվականից ի վեր Հայաստանից տարեկան արտագաղթում է մինչև 30 հազար մարդ: Մայիսի 4-ին՝ Կառավարության նիստից հետո, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով՝ հետազոտություններ չեն կատարվել, թե արդյոք արտագաղթի հոսքում առանձին ալիքներ կա՞ն, և արդյոք դրանք կապվա՞ծ են ընտրությունների հետ: 2002-2007 թվականներին երկրից ամեն տարի մեկնել է 25-26 հազար մարդ, 2007-2015 թվականներին՝ 28-29 հազար:

Մանրամասները՝ «Vesti.am»-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը