Աշխարհ

04.05.2017 15:55


Զախարովա. ««Ֆեյսբուքն» իր անգործությամբ խրախուսում է ֆեյքերի տարածումը»

Զախարովա. ««Ֆեյսբուքն» իր անգործությամբ խրախուսում է ֆեյքերի տարածումը»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան «Facebook» սոցցանցի հետ կապված հարցեր ունի՝ արտասահմանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների կեղծ էջերը չարգելափակելու առնչությամբ։

Զախարովան նշել է՝ չնայած բազմաթիվ դիմումներին՝ «Facebook»–ը չի արգելափակել Չեխիայում և Սլովակիայում ՌԴ դեսպանությունների կեղծ օգտահաշիվները։

««Ֆեյսբուքն» իր անգործությամբ խրախուսում է դեզինֆորմացիայի տարածումը»,Զախարովայի խոսքն է մեջբերում «Gazeta.ru»–ն Սևաստոպոլում լրագրողների հետ ճեպազրույցից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը