Աշխարհ

05.05.2017 12:17


Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ՄՅՈւ-ի ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ՄՅՈւ-ի ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է անգլիական այդ ակումբի ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակ։ Այս մասին տեղեկացնում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

Հայ ֆուտբոլիստը ստացել է երկրպագուների ձայների 32%-ը:

Մխիթարյանի այդ գոլն օգնել էր «Մանչեսթեր Յունայթեդին» 3:0 հաշվով հաղթել «Սանդերլենդին»:

Երկրորդ տեղում է Մարկուս Ռեշֆորդը․ նա ստացել է երկրպագուների ձայների 17%-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն արդեն 4-րդ անգամ է նման կոչման արժանանում՝ դառնալով դեկտեմբերի, հունվարի և փետրվարի լավագույն գոլերի հեղինակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը