Աշխարհ

06.05.2017 10:20


Ալեն Դելոնը հեռանում է կինոյից

Ալեն Դելոնը հեռանում է կինոյից

Ֆրանսիացի հայտնի դերասան, 81-ամյա Ալեն Դելոնը հեռանում է կինոյից. աշնանը նկարահանվելու է իր վերջին ֆիլմում: Այս մասին հաղորդում է «Leparisien»-ը:

«Սա կլինի իմ վերջին ֆիլմը: Ես, ինչպես բռնցքամարտիկ, որը չի ցանկանում մասնակցել ավելորդ մարտի, չեմ ցանկանում նկարահանվել ավելորդ ֆիլմում», - ասել է դերասանը:

Դելոնը հայտնել է՝ ֆիլմն իր տարիքի տղամարդու և մոտ 50 տարեկան կնոջ սիրո մասին է: Դելոնի գործընկերուհին ֆրանսիացի 53-ամյա դերասանուհի Ժուլիետ Բինոշն է լինելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը