Աշխարհ

06.05.2017 11:20


«WikiLeaks»–ը հրապարակել է Էմանուել Մակրոնի էլեկտրոնային նամակագրությունը

«WikiLeaks»–ը հրապարակել է Էմանուել Մակրոնի էլեկտրոնային նամակագրությունը

«WikiLeaks» պորտալը հրապարակել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի էլեկտրոնային նամակագրությունը։ «Life.ru»–ի փոխանցմամբ՝ խոսքն 9 գիգաբայթ ծավալով տեղեկատվության մասին է՝ նամակներ, լուսանկարներ, ամրագրված ֆայլեր։

Սակայն առայժմ, ինչպես հայտնել է պորտալը, այդ տեղեկատվությունը մշակված ու համակարգված չէ:

Նշվում է նաև, որ համացանց հոսած տեղեկատվության իսկությունն էլ մինչև վերջ հաստատված չէ, սակայն նման ծավալով տվյալներ կեղծելն աննպատակահարմար է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը