Աշխարհ

06.05.2017 20:30


Գիտնականների հայտնաբերած նոր պրիմատը հիշեցնում է «Աստղային պատերազմների» դերակատարներից մեկին

Գիտնականների հայտնաբերած նոր պրիմատը հիշեցնում է «Աստղային պատերազմների» դերակատարներից մեկին

Բնության պահպանության միջազգային միության գիտնականները, պատահական զուգադիպությամբ, մայիսի 4–ին՝ «Աստղային պատերազմների» միջազգային օրը, հայտարարեցին, որ Ինդոնեզիայի կղզիներում պրիմատների 2 նոր տեսակ են հայտնաբերել, որոնք նման են «Աստղային պատերազմների» վարպետ Յոդային։ «Mashable»–ի փոխանցմամբ՝ հայտնաբերված կենդանիները հսկայական աչքեր ունեն, մեծ ականջներ ու երկար պոչեր։

Փոքրիկ այդ կենդանիները գիշերային կյանք են վարում։ Ի տարբերություն պրիմատների մեծ մասի՝ նրանք հատապտուղների ու մրգերի փոխարեն նախընտրում են միջատներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը