Աշխարհ

07.05.2017 01:43


Ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ համատեղ զորավարժությունը

Ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ համատեղ զորավարժությունը

Մայիսի 5-ին Ադրբեջանում ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի մարտական կրակով մարտավարական համատեղ զորավարժությունը: Զորավարժությանը մասնակցել է երկու երկրների ԶՈւ մոտ 1000 զինծառայող, մոտ 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային կայան և ականանետ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայնտում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զորավարժությանը ներգրավվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 12 միավոր Մի-35 հարվածային ուղղաթիռ և Մի-17 բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ համատեղ զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 1-ից: Թուրքիան զորավարժությանը ներգրավվելու համար ավելի վաղ Ադրբեջան էր ուղարկել մեկ հետևակային վաշտ:

Նմանատիպ վարժանքներ Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են 2013 թվականից: 2013 և 2015 թթ. դրանք անցկացվել են Ադրբեջանում, 2014 և 2016 թթ.՝ Թուրքիայում:


Այս խորագրի վերջին նյութերը