Կարծիք

07.05.2017 11:14


«Կիրթ ու առողջ» գազանանոցում երկու եղնիկ էլ սատկեց

«Կիրթ ու առողջ» գազանանոցում երկու եղնիկ էլ սատկեց

Արթնացա ու մտածեցի՝ ինչ լավ է այսօր ոչ ոք չի մահացել, ոչ ոք ինքնասպան չի եղել, ոչ ոք իրեն մոստից չի գցել, ոչ ոքի չեն դանակահարել, ոչ ոքի դեմ մահափորձ չեն իրականացրել...
Էն էլ ի՞նչ...
Մինչ Երևանի քաղաքապետն ու նրա թիմը «թափառում» են փողոցներում ու քարոզարշավ են անում, Կենդանաբական այգում էլ կատաղած շներն են թափառում, որոնք «քարոզարշավի» շրջանակներում կերել են երկու եղնիկի, հոշոտված երեք եղնիկների վիճակն էլ ծանր է...
«Կիրթ ու առողջ» գազանանոցում երկու եղնիկ էլ սատկեց, էն երեք անբախտի մասով էլ դեռ հայտնի չէ...
Եթե էդ թափառող շների հախից չեք կարողանում գալ, ապա կարելի էր դրանց հավաքել-լցնել ավագանու ցուցակում, թող դառնային ավագանու անդամներ...
Միևնույն է, բոլորդ միասին մեզ էլ եք ուտում, կենդանիներին էլ եք ուտում...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը