Աշխարհ

07.05.2017 22:34


«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է «Արսենալին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է «Արսենալին» (տեսանյութ)

Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին» և 0:2 հաշվով պարտության մատնեց մրցակցին։

Հաշիվը բացվել է 54-րդ րոպեին․ Գրանիտ Ջակայի հարվածից հետո գնդակը դիպել է Անդեր Էրերային և հայտնվել Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասում: 3 րոպե անց Դանի Ուելբեքը խփել է երկրորդ գոլը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր․ փոխարինվել է 61-րդ րոպեին` դաշտում տեղը զիջելով Ջեյսի Լինգարդին:

«Հիասթափված եմ արդյունքից, ոչ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից: Ինձ դուր եկավ, թե ինչպես գործեցին իմ ֆուտբոլիստները: Պարտվեցինք, քանի որ գնդակ չխփեցինք: Հիանալի պահեր ունեինք, սակայն մրցակցի բախտը մի քիչ բերեց գոլերի դրվագներում: Մատան, Սմոլինգը և Ջոնսը հիանալի խաղացին: Թիմը լավ հանդես եկավ և կազմակերպված էր գործում: Իմ կարծիքով, «Արսենալն» այսօր ավելի լավը չէր»,-հանդիպումից հետո ասել է «Մանչեսթեր Յունայթեդին» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը