Աշխարհ

08.05.2017 10:35


Լատվիան ռուսական 3 նավ է նկատել իր ափերի մոտ

Լատվիան ռուսական 3 նավ է նկատել իր ափերի մոտ
Լատվիայի Ազգային զինված ուժերը թվիթթերյան էջում հայտնել են երկրի ափերի մոտ ռուսական 3 նավ նկատելու մասին։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ խոսքը «Liven 551» հետախուզական ռազմանավի, «Սերպուխովի» և «Մորշանսկի» մասին է։ Երեքն էլ հայտնաբերման պահին գտնվել են Լատվիայի բացառիկ տնտեսական գոտում՝ երկրի տարածքային ջրերից 4 ծովային մղոն հեռավորությամբ։

Ապրիլի վերջին էլ լատվիացի զինվորականները հայտարարել էին ռուսական սուզանավ նկատելու մասին՝ տարածքային ջրերից 6,5 ծովային մղոն հեռավորությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը