Աշխարհ

08.05.2017 10:50


Պենտագոնը պատրաստ է 8 մլրդ դոլար ծախսել Ասիայում իր ներկայությունն ամրապնդելու համար

Պենտագոնը պատրաստ է 8 մլրդ դոլար ծախսել Ասիայում իր ներկայությունն ամրապնդելու համար

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը հավանություն է տվել առաջիկա 5 տարում Ասիա–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկրի ռազմական ներկայության ամրապնդման համար 8 մլրդ դոլար ներդնելու ծրագրին։

Զինվորականները մտադիր են արդիականացնել ենթակառուցվածքները, լրացուցիչ զորավարժություններ անցկացնել, մեծաքանակ ուժեր ու նավեր տեղակայել։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը։

Այդ նախաձեռնության կողմնակիցների կարծիքով նման քայլը թույլ կտա ԱՄՆ–ին ի ցույց դնել իր ուժեղ ներկայությունը տարածաշրջանում Կորեական թերակղզում տիրող լարվածության համապատկերին։

Սակայն ամերիկյան զորակազմի ներկայությունն ասիական տարածաշրջանում Վաշինգտոնից Պեկինին համոզելու քայլեր կպահանջի, որ այդ գործողություններն ուղղված չեն Չինաստանի դեմ։

7օr.am

Այս խորագրի վերջին նյութերը