Աշխարհ

08.05.2017 10:58


Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է

Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է։

Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն և Համընդհանրություն` սկզբունքներ, որոնք շարժման մարդասիրական պարտքի, արժեքների և առաքելության հիմքն են:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի Միջազգային շարժման առաքելությունը աղետների, հակամարտության կամ ճգնաժամի ժամանակ համայնքներին աջակցելն է՝ որտեղ կամ ով էլ, որ լինի:

Հիմնարար սկզբունքները տարածվում են ամբողջ աշխարհում՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 189 Ազգային ընկերությունների 17 միլիոնից ավելի կամավորների և 80 միլիոնից ավելի անդամների միջոցով:

Ավելի քան 7 միլիարդ մարդ Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի հետ կապված իր պատմությունն ունի:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումն իր մեջ ներառում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան և Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի 189 Ազգային ընկերություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը