Աշխարհ

08.05.2017 12:16


Պուտինն իր նախկին ղեկավարին ժամացույց է նվիրել (տեսանյութ)

Պուտինն իր նախկին ղեկավարին ժամացույց է նվիրել (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա նախաշեմին այցելել է ԽՍՀՄ ՊԱԿ նախկին համակարգող Լազար Մատվեևին։ Հենց նրա ղեկավարման ներքո է Պուտինն աշխատել Դրեզդենում 1980-ական թվականների երկրորդ կեսին:

«Россия 24»-ը հայտնում է, որ Մատվեևն այդ ժամանակ համակարգում էր խորհրդային հետախուզական խումբը, որում նաև ընդգրկված էր ՊԱԿ-ի երիտասարդ սպա Պուտինը։

Այժմ արդեն Ռուսաստանի նախագահն իր նախկին ղեկավարին նվիրել է նախագահական ժամացույց, «Պրավդա» թերթի 1927 թվականի այն համարը, որ օրը ծնվել է հոբելյարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը