Աշխարհ

08.05.2017 13:00


Իրանը խոստացել է ոչնչացնել Սաուդյան Արաբիայում սրբավայրերից բացի ամեն ինչ

Իրանը խոստացել է ոչնչացնել Սաուդյան Արաբիայում սրբավայրերից բացի ամեն ինչ

Իրանը հարվածներ կհասցնի Սուդյան Արաբիայի տարածքին՝ չդիպչելով միայն սրբավայրեր համարվող Մեքքային ու Մեդինային, եթե թագավորությունն «առանց մտածելու ինչ–որ բան անի»։ «Life.ru»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը։

«Եթե սաուդցիներն առանց մտածելու ինչ–որ բան անեն, մենք ոչ մի տեղ կանգուն չենք թողնի՝ բացի Մեքքայից ու Մեդինայից։ Նրանք կարծում են, որ կարող են ինչ–որ բան անել, քանի որ ռազմաօդային ուժեր ունեն»,– «Reuters»–ի փոխանցմամբ՝ ասել է Դեգհանը սաուդյան արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հայտարարությունից հետո. վերջինն ասել էր, որ պատրաստ է Իրանի հետ պատերազմ սկսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը