Աշխարհ

08.05.2017 18:30


91-ամյա Եղիսաբեթ II-ին նկատել են մեքենա վարելիս (լուսանկարներ)

91-ամյա Եղիսաբեթ II-ին նկատել են մեքենա վարելիս (լուսանկարներ)

Թեև Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ Ֆիլիպը, ացած շաբաթ հայտարարել է թոշակի անցնելու մասին, 91-ամյա թագուհին չի պատրաստվում հանդարտ կյանք վայելել: Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը, կիրակի օրը պապարացցիները նկատել են Եղիսաբեթին իր «Jaguar» մակնիշի ավտոմեքենայի ղեկին:

Աղբյուրի փոխանցմամբ` թագուհին վերադառնում էր Վինձորի այգում գտնվող Բոլոր սրբերի թագավորական մատուռում տեղի ունեցած կիրակնօրյա պատարագից:

Նշվում է, որ մեքենա վարել Եղիսաբեթը սովորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ծառայելով Կանանց օժանդակ տեղական ծառայությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը