Աշխարհ

08.05.2017 19:26


Աստանայում Երկրորդ համաշխարհայինի վետերանները 1.500–ական դոլար են ստացել

Աստանայում Երկրորդ համաշխարհայինի վետերանները 1.500–ական դոլար են ստացել

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ապրող Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները 500.000–ական տենգե (1,5 հազ դոլար) են ստացել Հաղթանակի օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ներկայումս մայրաքաղաքում Երկրորդ համաշխարհայինի 121 վետերան է ապրում, որոնցից 22–ը հաշմանդամ է։ Տրված միջոցներով կվճարվեն կոմունալ, առողջարանային բուժման ու դեղորայքի ծախսերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աստանայում երկրի պատմության մեջ ամենամեծ ռազմական շքերթն է կայացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը